Առողջապահական բարեփոխումների օրենսդրական փաթեթը, որը շաբաթասկզբին ընդունվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ ստորագրվել` նախագահ Բարաք Օբամայի կողմից, կրկին ներկայացվելու է Պալատի հաստատմանը, քանի որ փաստաթղթում հանրապետականները ընթացակարգային խախտումներ են հայտնաբերել:
ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդի խոսնակի փոխանցմամբ` հանրապետականները հայտնաբերել են «երկու աննշան եւ տեխնիկական դրույթներ», որոնք խախտում են բյուջետային կանոնները: Այդ դրույթները վերաբերում են կառավարության կողմից ուսանողներին ուսման վարձի համար տրամադրվելիք դրամաշնորհներին:
Խոսնակը Ջիմ Մանլին ասել է, որ այդ երկու դրույթները պետք է հանվեն օրինագծից, ինչից հետո այն պետք է ընդունի Սենատը` ետ ուղարկելով Պալատի հաստատմանը, եւ, ի վերջո, օրենքը պետք է ստորագրի նախագահ Օբաման:
Մանլին հույս է հայտնել, որ Պալատը կհաստատի նախագիծը առանց խնդիրների: