Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Չեխիայի պաշտպանության նախարարը


Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի փոխվարչապետ-պաշտպանության նախարար Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Չեխիայի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Ուրբաթ օրը Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում կկայանա երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որին կհաջորդի ճեպազրույց:

Նախատեսված է նաեւ չեխական պատվիրակության այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG