Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանը կվերադառնա Ստոկհոլմ


Շվեդիայում Թուրքիայի դեսպանը, որը հետ է կանչվել Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո, առաջիկայում կվերադառնա Ստոկհոլմ:

«Տիկին Զերգյուն Քորություրքը ոչ ուշ, քան հաջորդ շաբաթվա սկզբին կվերադառնա Ստոկհոլմ եւ կկատարի իր պարտականությունները: Շվեդները հստակ ներողություն են խնդրել Ռիկսդագի կողմից մարտի 11-ին կայացված որոշման համար», - CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG