2008 թվականի մարտի 21-ին քաղաքական չորս ուժեր` Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները ստորագրեցին քաղաքական կոալիցիայի համաձայնագիրը: Գրեթե մեկ տարի առաջ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից` Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, մասնավորապես` 2009 թվականի ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության ընդունման, ինչպես նաեւ Հայաստան - Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների առնչությամբ ունեցած տարաձայնությունների պատճառով:
«Մեր գնահատմամբ, կառավարությունը այսօր չի առաջնորդվում հուշագրում ամրագրված 22 առաջնահերթություններով, կառավարությունը էապես շեղվել է այդ առաջնահերթություններից: Տարօրինակն այն է, որ կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը հրապարակավ չեն հրաժարվել այդ առաջնահերթություններից եւ միեւնույն ժամանակ չեն էլ փորձել հաշվետվություն ներկայացնել, թե ինչ է կատարվել եւ ինչ չի կատարվել», - ընդգծեց Ռուստամյանը:
Հայաստանը, ըստ նրա, այս ամենի արդյունքում այսօր կանգնած է տնտեսության կառավարման ճգնաժամի առաջ, դրա գլխավոր ախտանիշն այն է, որ հիմնախնդիրներն աճում են ավելի արագ, քան լուծվում են` հանգեցնելով չլուծված խնդիրների կուտակման:
Սպառողների առանց այդ էլ ցածր վճարունակության դիմաց անսանձ գնաճ է արձանագրվում:
Երկրորդ խնդիրը, ըստ Արմեն Ռուստամյանի, առնչվում է մենաշնորհի առկայությանը երկրում: Երկու տարի առաջ ստորագրված համաձայնագրով կոալիցիան ստանձնում էր ազատ տնտեսական մրցակցության լիարժեք պայմանների ապահովմամբ հակամենաշնորհային գործուն քաղաքականության իրականացում, սակայն, ինչպես շեշտեց Ռուստամյանը, «ոչ միայն չկա պայքար մենաշնորհների դեմ, այլ երկրի տնտեսությունը փաստացի պայմանավորված է հենց այդ մենաշնորհների գոյությամբ, եւ հենց այդ պատճառով, թերեւս, հնարավոր չի լինում պայքարել այդ մենաշնորհների դեմ»:
«Ոչ միայն փորձ չի արվում աղքատության շեմը ինչ-որ կերպ առնչել նվազագույն կենսապահովման բյուջեի չափի հետ, այլ ուղղակի դա չի ճշտվում, որպեսզի թաքցվի երկրում աղքատության իրական չափը», - հավելեց նա:
Այս բոլորի արդյունքում, ըստ Ռուստամյանի, այսօր չի դադարում արտագաղթը, հակառակը, նրա խոսքով` արտագաղթի աճի նոր միտումներ կան:
Չնայած այս բոլորին, այդուամենայնիվ, Արմեն Ռուստամյանի խոսքով, այս պահին կառավարության անվստահության հարց իրենց կողմից չի բարձրացվելու. - «Դա քաղաքական որոշում է, իսկ այդպիսի որոշում Դաշնակցությունը դեռ չունի»:
«Իսկ արդյո՞ք Ձեր նշած խնդիրները հիմք չեն արտահերթ ընտրությունների համար: Կա՞ արդյոք արտահերթ ընտրություններ անցկացնելու համար ստեղծված իրավիճակ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան` Արմեն Ռուստամյանը, չբացառելով արտահերթ ընտրությունների համար համապատասխան իրավիճակի առաջացման հեռանկարը, ասաց, որ հերթական ընտրություններին այդքան էլ երկար ժամանակ չի մնացել, եւ այսօր «արդեն նախընտրական մթնոլորտը զգացվում է Հայաստանում»:
«Կարեւորը արտահերթի թե հերթականի հարցը չէ, կարեւորը բովանդակային մասն է, այսինքն` թե ինչպես կանցկացվեն ընտրությունները, կարեւորը` որպեսզի քաղաքական ուժերն ու հասարակությունը պատրաստ լինեն նորմալ ընտրություններ անցկացնել», - ընդգծեց Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչը` հավելելով. - «Իսկ եթե մենք պատրաստ չենք նորմալ ընտրական համակարգով ընտրություններ անցկացնելուն, արտահերթ ընտրությունները միայն կսրբագրեն իշխանությունների սխալները եւ առիթ կտան, որպեսզի իշխանություններն արդարանան, ասելով` «տեսե’ք, հասարակությունը մեզ ձայն տվեց, ուրեմն մեր տեսակետներն էին ճիշտ»:
«Այսինքն, նորմալ ընտրություններ անցկացնելուն այսօր պատրաստ չենք, բայց երկու տարին բավական ժամանակ է, որպեսզի կարողանանք ավելի պատրաստ լինել: Խախտումներ, միեւնույն է, լինելու են, ես էդ միամիտը չեմ, բայց այդ խախտումների չափը կարողանանք սահմանափակել այնպես, որ 10 տոկոս - 20 տոկոս ստացածը հաղթող չճանաչվի», - ամփոփեց Արմեն Ռուստամյանը: