«Ոստիկանության քննիչ է եղել», - ասաց Կարապետյանը՝ շարունակելով. - «Նշանակման պահից գործուղման է եղել Հատուկ քննչականում որպես խմբի անդամ»:
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ տվյալ անձնավորությունը անունը Գագիկ է, իսկ ազգանունը, անմեղության կանխավարկածից ելնելով, չի հրապարակվում: Նրան մեղադրանք դեռ չի առաջադրվել: Նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործը հարուցվել է փաստի առիթով՝ ծեծի եւ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով: Առաջինի դեպքում որպես պատիժ նախատեսվում է առավելագույնը երկամսյա կալանք, երկրորդով՝ 100 հազար դրամ տուգանք:
Գագիկ Շամշյանը, հիշեցնենք, լուսանկարել էր տվյալ անձնավորությանը: Միջադեպը նկարահանվել էին նաեւ դատախազության շենքի մուտքի վրա տեղադրված տեսախցիները:
Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գագիկ Շամշյանը ասաց, թե տվյալ անձնավորությանը դեռ Մարտի 1-ի գործերից է ճանաչում:
«Դա Գագիկ Մարգարյանն է, որը աշխատում է ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում [որպես] քննիչ», - ասաց Շամշյանը՝ շարունակելով. - «Դատերին էլ ինքը մասնակցել է: 7-ի դատին էլ եկել էր, Ջհանգիրյանին երբ խափանման միջոցը կալանք էին ընտրում, ինքը եկել էր: Ես տեսել եմ»: