Մոսկվայում գործող «Տաջիկ աշխատանքային միգրանտներ» կազմակերպությունը երեկ հայտարարել է, որ դատի է տվել ռուսաստանյան THT հեռուստաալիքով հեռարձակվող «Նաշա Ռաշա» երգիծական հաղորդաշարը` Միջին Ասիայից ժամանած միգրանտներին վիրավորելու համար:
Այդ հաղորդաշարում, ըստ տաջիկստանցի միգրանտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավար Կարոմատ Շարիպովի, «Տաջիկստանի քաղաքացիները ներկայացված են որպես մուրացկաններ, ցածրամակարդակ, ստրկական անցյալ ունեցող ժողովուրդ»:
«Դա վիրավորական է եւ նվաստացուցիչ», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել Շարիպովը:
Հաղորդաշարի գլխավոր հերոսներին` Ռավշանին եւ Ջամշուդին մարմնավորում են հայազգի եւ մոլդովացի դերասաններ: