Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը իր երկրի օգնությունն է առաջարկում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում` հանուն տարածաշրջանային անվտանգության եւ կայունության:
«Սիրիան պատրաստ է դերակատարություն ունենալ հայ - թուրքական հարաբերությունների հաստատման գործում, ինչը կարող է նորմալ կայունություն եւ անվտանգություն ապահովել տարածաշրջանում», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Սիրիայի նախագահը երեկ Դամասկոսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Կարծում եմ, պաշտոնյաները Հայաստանում մեզ օժտել են իրենց լիակատար վստահությամբ, այդ իսկ պատճառով էլ մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկում, հատկապես որ նախագահ Սարգսյանը քաջալերում է մեզ այդ գործում», - ասել է Բաշար ալ-Ասադը:
Նա բարձր է գնահատել պաշտոնական Երեւանի որոշումը` կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ` «չնայած բազմաթիվ դժվարություններին»:
Սերժ Սարգսյանը, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանը սատարում է «խաղաղ լուծումները եւ վեճի կարգավորմանն ուղղված երկխոսությունը` առանց կասկածի տակ առնելու եւ մոռանալու սեփական պատմությունը»: