Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի շրջանային ընտրություններում հաղթել են ընդդիմադիր ձախ ուժերը


Նախնական տվյալներով` կիրակի օրը Ֆրանսիայի շրջանային ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են ընդդիմադիր ձախ ուժերը:

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն ընդունել է Սոցիալիստական կուսակցության գլխավորությամբ միավորված ձախ ուժերի հաղթանակը ընտրություններում:

Երկուշաբթի առավոտյան Ելիսեյան պալատում վարչապետը հանդիպելու է նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Ամենայն հավանականությամբ, քննարկվելու են հետագա քայլերը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի փոխանցմամբ` նախագահ Սարկոզիի իշխող կուսակցությունը հաղթել է միայն Էլզասում, որտեղ աջ ուժերը ավանդաբար գերիշխող դիրք են գրավում:

Այս ընտրությունները վերջինն են 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Ձախ ուժերի հաջողությունը շրջաններում մեծ հնարավորություն կտա նրանց նախագահական ընտրություններում դաշինք ձեւավորելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG