ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը այսօր Ռամալայում հանդիպում է ունեցել Պաղեստինյան ինքնավարության վարչապետ Սալյամ Ֆայադի հետ ու հավաստիացրել վերջինիս, որ «մերձավորարեւելյան քառյակը» վճռականորեն պաշտպանում է սեփական պետությունը ստեղծելուն ուղղված՝ պաղեստինցիների ջանքերը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռամալա է ժամանել Մոսկվայից, որտեղ մասնակցում էր մերձավորարեւելյան կարգավորման միջնորդների քառյակի նիստին: Նշված քառյակի կազմում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, ՄԱԿ-ը եւ Եվրամիությունը: