Մատչելիության հղումներ

Բուլղարիայի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ


Ինչպես հաղորդում է բուլղարական «Նովինիտե» լրատվական գործակալությունը, Բուլղարիայի պահպանողական «Կարգուկանոն, օրենք եւ արդարություն» կուսակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասանությունը ճանաչող բանաձեւ:

Կուսակցությունը միաժամանակ պաշտոնական պատասխան է պահանջել Բուլղարիայի վարչապետից՝ Հայոց ցեղասպանության շուրջ կառավարության դիրքորոշման վերաբերյալ։

«Մեր նպատակն է փոխհամաձայնության գալ այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ Բուլղարիայի գնահատականի շուրջ՝ պաշտպանելով պատմական ճշմարտությունը, ինչպես որ դա արեցին Միացյալ Նահանգներն ու Շվեդիան», – հայտարարել է կուսակցության ղեկավարը։

Բուլղարական լրատվամիջոցն ընդգծում է, որ օրինագիծը խորհրդարանին է ներկայացվել Թուրքիայի արտգործնախարարի՝ Սոֆիա կատարած պաշտոնական այցի նախօրեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG