«Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի առաջխաղացմանը խոչընդոտելու հարցում Պետդեպարտամենտի եւ Կոնգրեսի միջեւ որեւէ գործարք գոյություն չունի», - երեկ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Գորդոն Դուգիդը:
«Դա մի հարց է, որ Կոնգրեսը ինքը պետք է որոշի` քննարկել, թե` ոչ», - ասել է նա:
Չորեքշաբթի օրը «Բրուքինգ» հաստատությունում ունեցած ելույթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի վերաբերյալ նույնպիսի հայտարարություն էր արել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: