Եվրախորհրդարանի եւ Եվրոպական խորհրդի Եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի /Visa Code/ մասին 2009 թվականի հուլիսի 13-ին ընդունած թիվ /EG/810/2009/ որոշման ուժի մեջ մտնելուց հետո այս տարվա ապրիլի 5-ից սկսած Շենգենյան համաձայնագրի երկրներ մուտքի վիզա ստանալու համար նոր պայմաններ են գործելու:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ապահովեն հետեւյալ անհրաժեշտ նախապայմանները. անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տաս տարին` տրման ամսաթվից (այսինքն, ընդհանուր ժամկետի երկարաձգումով անձնագրերը չեն ընդունվելու), դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ` նախատեսված մուտքի վիզայի համար, անձնագիրը պետք է վավերական լինի ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամիս:
Նշված պահանջը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին: