Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը հրավիրվել է Բաքու` մասնակցելու կրոնական առաջնորդների գագաթնաժողովին


Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը իր եւ Կովկասի մուսուլմանների առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահ Շուքյուր Փաշազադեի անունից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին հրավիրել է Բաքու` մասնակցելու այս տարվա ապրիլի 26-27-ը կայանալիք կրոնական առաջնորդների գագաթնաժողովին: Այդ մասին ասված է Ռուսիո պատրիարքի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի` այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրած համատեղ հայտարարությունում:

Հայաստան այցի վերջին օրը Կիրիլ պատրիարքը կատարել է նաեւ Երեւանում ռուսական նոր եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:

«Այսօր մենք կատարեցինք Երեւանում նոր ուղղափառ եկեղեցու հիմնարկեքը, որտեղ կլինի նաեւ Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչությունը։ Սա նշանակալից իրադարձություն է, որին մենք բոլորս շատ ենք սպասել», - Մայր Աթոռ Սուրբ Էջմածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` արարողությունից հետո իր խոսքում նշել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG