Մատչելիության հղումներ

Հայաստանում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահը


Մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հանդիպման ժամանակ Թոմաս Միրոուն ներկայացրել է ՎԶԵԲ-ի գնահատականը հետճգնաժամային իրավիճակի վերաբերյալ:

ՎԶԵԲ-ի նախագահը նշել է, որ անցած տարի կառույցը զգալիորեն մեծացրել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը եւ այսուհետ եւս կշարունակի պահպանել դրա բարձր մակարդակը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տնտեսության մեջ ՎԶԵԲ-ի ներգրավվածության մեծացմամբ, եւ առաջարկել է ՎԶԵԲ-ի ապագա տարեկան ժողովներից մեկն անցկացնել Երեւանում:

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քաղաքականության ուղղությունները եւ իրականացված ծրագրերը` ենթակառուցվածքների զարգացման, փոքր եւ միջին ձեռնարկատերերի օժանդակության ուղղությամբ, ինչպես նաեւ օպերատիվ շտաբի գործունեությունը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` Թոմաս Միրոուն բարձր է գնահատել Հայաստանի կառավարության կողմից իրականացված մակրոտնտեսական քաղաքականությունը:

Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG