Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆոնդային բորսայում մոտ 21 միլիոն դոլար է վաճառվել` 405 դրամ միջին փոխարժեքով


Հայաստանի ֆոնդային բորսայում` NASDAQ OMX Armenia ընկերությունում հինգշաբթի օրը կայացել է 20 միլիոն 800 հազար դոլարի առք ու վաճառք` 405 դրամ միջին կշռված փոխարժեքով: Այդ մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նախօրեին բորսայում վաճառվել էր նշված գումարի մոտ մեկ երրորդը` 7 միլիոն 925 հազար դոլար` 402.84 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Վերջին մեկ շաբաթում դոլարի փոխարժեքը Հայաստանում աճել է ավելի քան 10 դրամով կամ շուրջ 2.5 տոկոսով:

Արտարժույթի փոխանակման երեւանյան կետերը հինգշաբթի օրը 1 դոլարը գնում են 402-403, վաճառում` 407-408 դրամով, թեեւ առավոտյան բանկերը սահմանել էին վաճառքի ավելի բարձր գներ` 410-415 դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG