Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ. «Հայոց ցեղասպանության օրինագծի առաջխաղացումը կասեցնելու պայմանավորվածություն չկա»


Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի եւ Կոնգրեսի դեմոկրատ ղեկավարության միջեւ պայմանավորվածություն չկա Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի առաջխաղացումը կասեցնելու հարցում: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

«Կոնգրեսը անկախ մարմին է, եւ նրանք կանեն այն, ինչ կորոշեն անել», - ասել է Գորդոնը` ելույթ ունենալով «Բրուքինգ» հաստատությունում:

Հաղորդելով այս մասին` «Ասոշիեյթեդ փրես»-ը նկատում է, որ Գորդոնի խոսքերը հակասում են ավելի վաղ Պետդեպարտամենտի արած հայտարարություններին:

Միաժամանակ, փոխպետքարտուղարը նշել է, թե բանաձեւը խոչընդոտ է ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Գորդոնը փոխանցել է Բարաք Օբամայի վարչակազմի կարծիքը, թե ավելի ճիշտ է, որ պատմական հարցերով զբաղվեն երկու երկրները` հաշտեցման բանակցությունների շրջանակներում:

Փոխպետքարտուղարը նաեւ ընդգծել է, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թիվ 252 օրինագծի քվեարկության արդյունքները բացասաբար ազդեցին ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունների վրա մի ժամանակաշրջանում, երբ պաշտոնական Վաշինգտոնը ակնկալում է Անկարայի աջակցությունը Իրանի միջուկային հավակնությունները զսպելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG