Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի օրը Փարիզում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը:
Նույն օրը Ֆրանսիայի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին հետեւյալը. - «Սա փաստորեն շարունակությունն է հանդիսանում ամսի 5-ին [մարտի] Փարիզում տեղի ունեցած հանդիպման, որը ընթացավ նույն ձեւով: Այսինքն՝ նախ համանախագահների խորհրդակցություն, իսկ հետո խորհրդակցություն Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Քննարկումը վերաբերում է բանակցությունների արձանագրած առաջընթացին եւ դրա հեռանկարներին»:
Հարցին, թե կլինի՞ արդյոք որեւէ հաղորդագրություն հանդիպման ավարտին, Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը ասաց. - «Կան բանակցություններ, որոնց մասին խոսելը երբեմն նպաստավոր չէ»:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մինչդեռ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է, թե «այսօրվա քննարկումը Հայաստանի արտգործնախարարի հետ կարեւոր փուլ է Ղարաբաղյան բանակցություններում»:
«Պաշտոնական Բաքվի կողմից Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին տրված հավանությունից հետո հերթը Հայաստանինն է՝ հայտնելու իր տեսակետը: Երբ պաշտոնական Երեւանը նույնպես կհայտնի իր որոշումը, Բաքուն կորոշի իր հետագա քայլերը», - հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Չորեքշաբթի վաղ առավոտյան Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելության հնարավորությունը:
Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել են մարտի 5-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքների մասին:
Էդվարդ Նալբանդյանը, հաղորդագրության համաձայն, համանախագահների ուշադրությունն է հրավիրել «ադրբեջանական կողմից բանակցային գործընթացի էությունն ու իմաստը խեղաթյուրելու շարունակական փորձերին` ընդգծելով, որ դրանք բացասաբար են անդրադառնում բանակցությունների մթնոլորտի վրա եւ խոչընդոտում են դրանց առաջընթացը»:
«Անդրադառնալով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հիմնախնդրի հանգուցալուծումն անհնար է առանց գործընթացին ԼՂՀ իշխանությունների անմիջական մասնակցության», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:
Ռուզան Կյուրեղյան, Փարիզ