Ղազախստանում ուրբաթ օրը տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքների կապակցությամբ ոստիկանությունը մի շարք տեղական պաշտոնյաների է ձերբակալել:
Դրան նախորդել էր նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կարգադրությունը` քննել հեղեղումներից ամբարտակների փլուզման պատճառները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Ջրհեղեղի հետեւանքով, ըստ հրապարակված տվյալների, զոհվել է 34 մարդ:
Երկրի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ ձերբակալվել է հինգ պաշտոնյա, այդ թվում` ամբարտակի փլուզման հետեւանքով ամբողջովին ավերված Կըզըլ-Ագաշ գյուղի գյուղապետը: