Մատչելիության հղումներ

Սամվել Ֆարմանյանը` Հանրային հեռուստառադիոյի լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն, Արմեն Արզումանյանը` նախագահի խոսնակ


Սամվել Ֆարմանյան
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն: Այդ կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆարմանյանին նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:

Ինչպես այսօր հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով
Արմեն Արզումանյան
նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արմեն Արզումանյանը:

2001 թվականից մինչ նոր նշանակումը Արմեն Արզումանյանը զբաղեցնում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Մինչ Հանրային հեռուստաընկերությունը գլխավորելը ղեկավարել է նույն հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, ավելի վաղ` «Կայմ» հեռուստաընկերությունը:

Սամվել Ֆարմանյանը նախագահի մամուլի քարտուղար էր նշանակվել 2008 թվականի մայիսին, մինչ այդ ղեկավարել է Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ): 32 տարեկան է, մասնագիտությամբ` պատմաբան: 2005-2006 թվականներին աշխատել է որպես արտաքին քաղաքականության հարցերով Ազգային ժողովի նախագահի խորհրդական: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է թե’ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակով, որում զբաղեցնում էր 11-րդ տեղը, եւ թե’ մեծամասնական ընտրակարգով, սակայն պատգամավոր չի ընտրվել: Ընտրություններից հետո դուրս է եկել կուսակցությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG