Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների հետ կհանդիպի մարտի 16-ին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 16-ին կայցելի Փարիզ, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մինչ այդ` մարտի 15-ին, Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց է կատարելու Բեռլին:

Մարտի սկզբին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ պլանավորում են հանդիպել նաեւ Հայաստանի արտգործնախարարի հետ, այնուհետեւ այցելել տարածաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG