Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է Լեհաստանի վարչապետին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերը նշել են, որ անհրաժեշտ է խորացնել հայ-լեհական հարաբերությունները։ Սերժ Սարգսյանի խոսքով` «դրա համար երկու շատ կարեւոր հիմքեր կան` մեր ժողովուրդների լավ փոխհարաբերությունները եւ Եվրամիության Արեւելյան գործընկերությունը, որի հեղինակներից մեկը Լեհաստանն է»:

Վարչապետ Տուսկին ասել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի ջանքերը` ուղղված տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը:

Հայաստանի նախագահը անդրադարձել է նաեւ 2005 թվականին Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստին` նշելով, որ դա եւս վկայում է երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ու վստահության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG