Մատչելիության հղումներ

Շվեդիայի արտգործնախարարը մտահոգված է երկրի խորհրդարանի կողմից Ցեղասպանության բանաձեւի ընդունման առթիվ


Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը մտահոգություն է հայտնել երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ։

«Ես շատ մտահոգված եմ: Ես զգուշացրել էի հետեւանքների մասին», - ասել է Բիլդտը՝ տեղեկացնելով որ Թուրքիայից հաղորդագրություն է ստացել, որտեղ ասված է, որ թուրքական ընդդիմությունը հիմա ցանկանում է կասեցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Ես կարծում եմ, որ պատմության քաղաքականացումը ռիսկեր է ստեղծում, որոնք ավելի կդժվարացնեն հարաբերությունների կարգավորումը», - ասել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG