Շվեդիայի խորհրդարանը հինգշաբթի օրը ընդամենը 1 ձայնի տարբերությամբ քվեարկեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին։
Այս որոշմամբ, Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչում է որպես ցեղասպանություն:
CNN Turk հեռուստաընկերության փոխանցմամբ, քվեարկությունից հետո Անկարան հետ է կանչել Ստոկհոլմում իր դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել մարտի 17–ին նախատեսված իր այցը Շվեդիա։