Մատչելիության հղումներ

Ուրվագծվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի ճակատագիրը


«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի մուտքը
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի մուտքը

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության համար ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է պայքարը` մայրաքաղաքի կենտրոնում ճարտարապետական հազվագյուտ հուշարձանը պահպանելու համար, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը փաստաթղթային ձեւակերպումներն է կատարում, որպեսզի սկսի կառույցի ապամոնտաժումը ու նոր եկեղեցու շինարարությունը:

Փետրվարի 25-ի կառավարության նիստում գործադիրը փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատվել էր Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Կառավարությունն ընդունեց «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրենության առաջարկությունը Երեւանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։

Օրեր անց բարձրացավ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքով ու ընդհանրապես քաղաքային մշակույթով հետաքրքրված, գոյություն ունեցող արժեքները պահպանել ցանկացող մի խումբ մարդկանց եւ հիմնականում երիտասարդների բողոքի մեծ ալիք, որը հիմնականում զարգացավ վիրտուալ տարածքում: Facebook սոցիալական ցանցում ձեւավորվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պաhպանության քաղաքացիական նախաձեռնությունը, որին մի քանի օրերի ընթացքում միացան շուրջ 2500 անդամներ:
«Մենք հստակ շեշտում ենք, որ մեր վրդովմունքն ամենեւին եկեղեցաշինության դեմ չէ, պարզապես չենք ցանկանում, որ աղավաղվի քաղաքի ճարտարապետական տեսքը»
Վերջիններս օրեր առաջ Ամառային դահլիճը պահպանելու համար նամակ են ուղղել ՀՀ վարչապետին ու ամենայն հայոց կաթողիկոսին:

«Հիմնական գաղափարն այն է, որ պետք է փոխել վերաբերմունքը քաղաքի նկատմամբ, չի կարելի քանդել եղածը` նորը կառուցելու համար», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակներից ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը եւ ավելացրեց. - «Մենք հստակ շեշտում ենք, որ մեր վրդովմունքն ամենեւին եկեղեցաշինության դեմ չէ, պարզապես չենք ցանկանում, որ աղավաղվի քաղաքի ճարտարապետական տեսքը»:

Ճարտարապետների միության ղեկավար մարմինն էլ արտահերթ նիստ է գումարել, ու քննարկելով պահպանվող հուշարձանների պետական ցուցակից Ամառային դահլիճը դուրս բերելու հարցը, իր առանձին բաց նամակն է ուղղել վարչապետին` ընդգծելով փաստը, թե որքան հեշտությամբ է կառավարությունը փոփոխություններ կատարում պահպանվող հուշարձանների ցուցակում:

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի ամբողջական տեսքը նախկինում
Պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում կատարված փոփոխությունների առնչությամբ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում փոխանցեց, որ «այսօր հուշարձանների ցանկն ու այնտեղ հայտնվելու սկզբունքներն ինքնին քննարկման խնդիր են»: - «Ես կարող եմ երաշխավորել, որ վերջին 3 տարիների ընթացքում որեւէ ոտնձգություն չի եղել պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների նկատմամբ»:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան. «Թերեւս ամառային դահլիճի խոցելի կողմն այն է, որ ժամանակին նրա մի հատվածը քանդվել է, եւ այսօր այն ամբողջական չէ»

Խոսելով կոնկրետ ամառային դահլիճի հետ կապված պատմության մասին` Հասմիկ Պողոսյանը բացատրեց, որ «սա տարածքի սեփականատիրոջ եւ եկեղեցու պայմանավորվածության արդյունք է, եւ որ կառավարությունը եկեղեցու խնդրանքը չի մերժել»: - «Թերեւս ամառային դահլիճի խոցելի կողմն այն է, որ ժամանակին նրա մի հատվածը քանդվել է, եւ այսօր այն ամբողջական չէ: Կարծում եմ, որ վաղուց պետք էր հարց բարձրացնել այդ կառույցը ամբողջացնելու համար, որպեսզի այլեւս խնդիրներ չծագեին»:
1931թ-ին քանդված «Պողոս-Պետրոս» եկեղեցին
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Մաքլիբերթի»-ին փոխանցեց, որ քաղաքացիական նախաձեռնության` կաթողիկոսին ուղղված նամակը ստացել են, որը,սակայն, ըստ նրա, չի կարող ազդել ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու որոշման վրա: - «Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածինը երբեք չի կարող հրաժարվել եկեղեցի կառուցելու
«Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածինը երբեք չի կարող հրաժարվել եկեղեցի կառուցելու գաղափարից»
գաղափարից», - ասաց նա:

Իսկ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պաhպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանը հավատում է, որ «քաղաքացու ձայնը չի կարելի խլացնել:


XS
SM
MD
LG