Մատչելիության հղումներ

Մասնավոր այցով Ֆրանսիայում է Հայաստանի երկրորդ նախագահը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այցով Ֆրանսիայում է, որտեղ մարտի 9-ին հանդիպել է այդ երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ըստ Սողոմոնյանի, Քոչարյանը Ֆրանսիայից կվերադառնա առաջիկա օրերին:

Ներկայումս պաշտոնական այցով Փարիզում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նախօրեին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Սենատի եւ Ազգային ժողովի նախագահների հետ:

Հունվարին Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այց էր կատարել Իրան, որտեղ հանդիպումներ էր ունեցել այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG