Մինչեւ ապրիլի 7-ը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ հայցով կդիմեն դատարան՝ գազի սակագնի բարձրացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով:
Մտահղացման հեղինակներից փաստաբան Վահե Հովսեփյանը «աննախադեպ» որակեց նախաձեռնությունը՝ փաստարկելով. - «Սակագնի հետ կապված մինչ այժմ Հայաստանի Հանրապետության դատական ատյանները որեւէ հայց չեն քննել»:
Աննախադեպ է, նրա պնդմամբ, նաեւ այն, որ հայցադիմումին միանում են բազմաթիվ քաղաքացիներ:
Հայաստանի շուրջ երեք տասնյակ բնակավայրերում գործող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներում հավաքվում են այն քաղաքացիների ստորագրություններն ու անհրաժեշտ տվյալները, ովքեր ցանկանում են միանալ հայցին:
Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ դեռեւս շարունակվող ստորագրահավաքին արդեն միացել են ավելի քան 1000 քաղաքացիներ:
«Անհամեմատ ավելի մեծ է հայցվողների թիվը, քան մենք ենթադրում էինք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը:
«Ազատություն» ռադիոկայանի փոքրիկ հարցմամբ ընդգրկված երեւանցիներից շատերը այսօր ասացին, որ տեղյակ են նախաձեռնությանը: Հարցվածներից ոմանք, սակայն, նշեցին, որ չեն հավատում Հայաստանի դատական համակարգին:
«Եթե տվյալ համակարգդ օրինական չէ, ո՞նց կարող է օրինական որոշում կամ վճիռ կայացնել», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:
«Ստորագրահավաքի մասին իմացա», - հավելեց մի կին՝ շարունակելով. - «Բայց չեմ կարծում, որ որեւէ հետ քայլ լինի»:
Վահե Հովսեփյանի պարզաբանմամբ, գազի սակագնի բարձրացման որոշումը «հիմնավորված չէ», եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «չի պահպանել օրենքով սահմանված բոլոր չափանիշները»:
«Այդ չափանիշներից մեկը սպառողների եւ կարգավորող անձանց շահերի հավասարակշռումն է: Կարգավորող անձը տվյալ դեպքում «ՀայՌուսգազարդ»-ն է: Հանձնաժողովի կողմից կոնկրետ այդ չափանիշը չի ապահովվել», - ասաց նա:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ տեղյակ չէ նախաձեռնությանը՝ հավելելով. - «Մեզ չեն դիմել: Մենք՝ որպես հասարակական կազմակերպություն, աշխատում ենք կուսակցական, տարբեր կուսակցությունների [կողմից] ներկայացվող հայցերից հեռու մնալ»:
Նա ասաց, որ իրենք մասնակցել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումներին, առաջարկել են գազի գնի բարձրացման դիմաց սուբսիդավորում կատարել:
«Մեր առաջարկը չէր կարող ընդունվել՝ նույն հանձնաժողովի պնդմամբ, որովհետեւ օրենքը տարբեր էր: Հիմա մենք օրենքի փոփոխություն ենք առաջարկում, որովհետեւ բոլորս գիտենք, եւ նույն կառավարությունը գիտի, որ մեկ տարի հետո նույնը պիտի լինի: Այսինքն, այստեղ լուրջ ռազմավարական փոփոխություն պիտի լինի: Պիտի լինի մոտեցումների փոփոխություն եւ հաշվարկի մեթոդոլոգիայի փոփոխություն», - պարզաբանեց Աբգար Եղոյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշմամբ, ապրիլի 1-ից բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրի սակագինը սահմանվեց 132 դրամ (96-ի փոխարեն), իսկ խոշոր սպառողների համար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 243 դոլար (215-ի փոխարեն)։