Մատչելիության հղումներ

Բերեզովսկին շահեց ռուսաստանյան հեռուստաընկերության դեմ դատը


Ռուսաստանցի վտարանդի մեծահարուստ Բորիս Բերեզովսկին շահել է ռուսաստանյան ՌՏՌ հեռուստաընկերության դեմ դատը: Լոնդոնի դատարանի որոշմամբ նրան նաեւ պետք է վճարվի շուրջ 225 հազար դոլար` որպես բարոյական վնասի փոխհատուցում:

63-ամյա Բերեզովսկին դատարան հայց էր ներկայացրել «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքի դեմ, որը նրան մեղադրել էր ռուսաստանցի նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորումը կազմակերպելու մեջ:

Բերեզովսկին պնդում է, որ բարեկամական հարաբերություններ ուներ Լիտվինենկոյի հետ, ով մահացել է ավելի քան երեք տարի առաջ Լոնդոնում: Վտարանդի մեծահարուստը «վրդովեցուցիչ» է որակել ռուսաստանյան հեռուստաընկերության մեղադրանքը:

ՌՏՌ-ը բոյկոտել էր դատավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG