«Իրականում 80-ականներին Ղարաբաղը տխուր վիճակում էր. իշխանություններն ուշադրություն չէին դարձնում Ղարաբաղին։ Նույնիսկ հնարավոր չէր Ղարաբաղից կապվել, օրինակ, Երեւանի հետ։ Ղարաբաղը չէին ֆինանսավորում», - նշեց ԽՍՀՄ-ի նախկին առաջնորդը։
Գորբաչովի ղեկավարած հիմնադրամը զեկույց է հրապարակել «Պերեստրոյկայի» 25-ամյակի մասին, որտեղ խոսվում է ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների մասին եւ դրանց շարքում հիշատակվում է ղարաբաղյան շարժումը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ԽՍՀՄ-ի ղեկավարությունը այն ժամանակ գիտակցում էր, թե ի՞նչ է իրականում տեղի ունենում, Գորբաչովը պատասխանեց. - «Ինձ թվում է պետք էր աջակցել Լեռնային Ղարաբաղին, կարգավիճակ տալ։ Պետք էր աջակցել հատկապես տնտեսական առումով, պետք էր այնպես անել, որ մարդիկ կարողանային հանգիստ կապ ունենալ Երեւանի հետ։ Հետո, իհարկե, մենք Ղարաբաղին գումարներ հատկացրեցինք, իսկ թե ինչպե՞ս ծախսվեցին այդ գումարները՝ չգիտեմ»։
«Այն ժամանակ իմ առաջարկներին ի պատասխան ասում էին, որ ես սիրում եմ հայերեն, եւ չեմ սիրում ադրբեջանցիներին։ Ինչպիսի հիմարություն», - հավելեց ԽՍՀՄ-ի նախկին առաջնորդը։
Ավելի վաղ, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով զեկույցը, Գորբաչովը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են փոխվել ղարաբաղյան հակամարտության դինամիկան եւ խնդրի լուծման հնարավորությունները այժմ, եթե համեմատենք 80-ականների հետ, Գորբաչովը, նախ նշեց, թե դեռ հարց է՝ ընդհանրապես որեւէ լուծում գոյություն ունի՞, թե՞ ոչ։
«Այսպիսի հարցերում հաղթողներ չեն լինում, պետք է պայմանավորվել։ 80-ականների վերջին մենք կարող էինք ինչ-որ ձեւով լուծել Ղարաբաղի հարցը. մեր կողմից առաջարկ էր մշակվել՝ Ղարաբաղում հանրապետություն ստեղծելու մասին։ Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունը՝ Վեզիրովն էր, կարծեմ, արդեն սկսել էր համաձայնել դրան», - նշեց ԽՍՀՄ-ի նախկին ղեկավարը։
Անդրադառնալով այսօրվա իրավիճակին՝ Գորբաչովը փաստեց. - «Այսօր կողմերը սպառնալիքներ են հնչեցնում. ի՞նչ է դա նշանակում։ Նրանք ի՞նչ է, ուզում են բոլորին, նաեւ մեծ տերություններին պատերազմի մե՞ջ ներքաշել։ Կարծում եմ, որ չի կարելի դա թույլ տալ։ Այն երկխոսությունը, որը ընթանում է, պետք է շարունակել։ Բանակեցել այնքան, որքան պետք է»։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորություններին, Գորբաչովը նշեց, թե հնարավոր լուծումներ չի տեսնում. - «Չգիտեմ, հնարավո՞ր է արդյոք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ։ Այն ժամանակ դա դեռեւս հնարավոր էր անել՝ Ղարաբաղին ինքնուրույնություն տալով, Ղարաբաղը զարգացնելով ընդհանրապես եւ տնտեսապես, ֆինանսավորում տրամադրել»։