Մատչելիության հղումներ

«Խիզախ կին» մրցանակ Մարիամ Սուխուդյանին


Մարիամ Սուխուդյան
Մարիամ Սուխուդյան

Մարտի 10-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը «Խիզախ կին» մրցանակ կշնորհի բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:

30-ամյա Մարիամ Սուխուդյանը Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնողներից է, նաեւ ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրի շրջանակներում կամավորական աշխատանքներ է իրականացրել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում և բարձրաձայնել դպրոցում տիրող իրավիճակը, մասնավորապես սեռական ոտնձգությունները երեխաների նկատմամբ: Վերջինիս հետևանքով նրա նկատմամբ նախ մեղադրանք առաջադրվեց «զրպարտության», ապա «սուտ մատնության» հոդվածով, այնուհետեւ մեղադրանքը մեղմացվեց «զրպարտության»։ Այժմ Մարիամի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է։

Մարիամ Սուխուդյանն այժմ նաեւ հանդես է գալիս որպես վկա մեկ այլ քրեական գործով, որը այս տարվա սկզբին հարուցվել է նույն Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի նկատմամբ:

ԱՄն դեսպանատնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ «Խիզախ կին» մրցանակը Հայաստանում է շնորհվում է առաջին անգամ:
XS
SM
MD
LG