Մատչելիության հղումներ

Իրաքի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը հետաձգվել է


Իրաքում մարտի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը հետաձգվել է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ դեռեւս հաջողվել է հաշվել քվեների շուրջ 30 տոկոսը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընտրությունները որակել է երկրի ինքնիշխանության ու անկախության ամրապնդմանն ուղղված կարեւոր քայլ` միաժամանակ դատապարտելով ընտրության օրը տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 36 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG