Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը վերսկսել են բանակցությունները սպառազինությունների կրճատման պայմանագրի շուրջ


Միացյալ Նահանգներն եւ Ռուսաստանը այսօր Շվեյցարիայում վերսկսել են բանակցությունները միջուկային սպառազինությունների կրճատման պայմանագրի շուրջ, որի գործողության ժամկետն ավարտվել է անցած տարեվերջին։

Սա կողմերի միջեւ ընթացող բանակցությունների արդեն տասներորդ փուլն է:

Նախկինում պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ մոտ են վերջնական համաձայնությանը, թեեւ առկա են մի շարք չլուծված խնդիրներ։

Մասնավորապես, հաղորդումների համաձայն, Ռուսաստանը պահանջում է, որպեսզի ամրագրվի նաեւ պայմանագրից դուրս գալու հնարավորություն այն դեպքում, եթե պաշտոնական Մոսկվան Վաշինգտոնի հակահրռիթային պաշտպանության համակարգը կդիտարկի որպես սպառնալիք՝ սեփական անվտանգությանը։


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG