Մատչելիության հղումներ

Անտոնիա Արսլանը պարգեւատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալով


Իտալահայ գրող, հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր Անտոնիա Արսլանը պարգեւատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Պարգեւի հանձնման արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը Իտալիայում Հայաստանի դեսպանությունում:

Դեսպան Ռուբեն Կարապետյանը հատկապես կարեւորել է տիկին Արսլանի մեծ ներդրումը հայ - իտալական բարեկամության խորացման գործում:

Անտոնիա Արսլանը նշել է, որ լինելով բազմաթիվ մրցանակների դափնեկիր (Premio Campiello, Premio Stresa Di Narrativa, Premio P.E.N., Premio Manzoni եւ այլն), առաջին անգամ է արժանանում Հայաստանի կառավարության պարգեւի:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին գրողներ, դասախոսներ, արվեստագետներ, այդ թվում Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի վրա հիմնված համանուն ֆիլմի հեղինակներից` Պաոլո Տավիանին, ինչպես նաեւ իտալահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG