Չորեքշաբթի երեկոյան Հայաստան կժամանի ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ու Վրաստանի հարցերով ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ, Վեհաժողովի նախկին նախագահ Գորան Լենմարկերը:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Պատվիրակությանը կընդունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:
Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
Մարտի 11-ին ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանելու Վրաստանից, ուր գտնվում է երեկվանից, իսկ մարտի 13-16-ը այցելելու է Բաքու: