Մատչելիության հղումներ

Վերաքննիչը անփոփոխ թողեց Փաշինյանի դատավճիռը, սակայն համաներում կիրառեց նրա նկատմամբ


Նիկոլ Փաշինյանը Վերաքննիչ դատարանում, 9-ը մարտի, 2010թ.
Նիկոլ Փաշինյանը Վերաքննիչ դատարանում, 9-ը մարտի, 2010թ.

Վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը որոշեց մերժել Նիկոլ Փաշինյանի պաշտպանների եւ մեղադրող կողմի բողոքները, սակայն համաներում կիրառեց «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ:

Դատարանը անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն որոշեց կիրառել համաներում եւ կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ կմնա եւս 3 տարի եւ մոտ 2 ամիս:

Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Վերաքննիչ դատարանի վճիռը, հայտարարեց. - «Խայտառակ դատական ակտ կայացրեցին: Մենք միշտ ասել ենք, որ իրենց համաներմանը մենք չենք սպասում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հանցագործություն չի գործել: Մենք արդար դատական ակտ էինք ակնկալում` արդարացման դատավճիռ: Վերջին հաշվով, մեղադրական դատական ակտ կայացրեց ակնհայտ անմեղ անձի նկատմամբ»:

Վերաքննիչ դատարանում Փաշինյանի պաշտպանական կողմը պահանջում էր իրենց պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, իսկ դատախազ Հարություն Հարությունյանը պահանջում էր Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով եւս` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, եւ ավելի խիստ պատիժ սահմանել նրա նկատմամբ։

Ի սկզբանե «Հայկական ժամանակ»-ի խմբագրին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 316 եւ 225: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 316-րդ հոդվածով նրան արդարացրեց` ապացույցների անբավարարության հիմքով, սակայն մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ` 225-րդ հոդվածի առաջին մասով:

Վերաքննիչ դատարանը համաներում կիրառեց
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG