Մատչելիության հղումներ

Նախագահի Փարիզ այցի շրջանակներում միջնորդների հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպում նախատեսված չէ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Փարիզ պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ նախատեսված չէ: Այդ մասին այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ ուրբաթ օրը Փարիզում կայացած հանդիպումից հետո համանախագահները հայտարարել էին, որ պլանավորում են հանդիպել նաեւ Հայաստանի արտգործնախարարի հետ, այնուհետեւ այցելել տարածաշրջան:

Սերժ Սարգսյանը Ֆրանսիա է մեկնում այսօր: Մինչեւ մարտի 11-ը շարունակվելիք պաշտոնական այցի շրջանակներում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Սենատի նախագահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG