Հանդիպման առիթը «Կապույտ գիրք» վավերագրական ֆիլմի ցուցադրումն էր, սակայն այն համընկավ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հետ: Ֆիլմի դիտումից հետո քննարկվեցին Ցեղասպանության ճանաչման գործընթացին, Թուրքիայի դիրքորոշմանն ու հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումներին վերաբերող հարցեր։
Բրիտանացի դիվանագետը, խոսելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշման մասին, ասաց, որ չի կարծում, թե այն էական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա:
«Ես ուղղակի հիացած եմ Կոնգրեսի որոշմամբ` տեղի չտալ ոչ Թուրքիայի, ոչ էլ ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի ճնշումներին: Թեեւ Հիլարի Քլինթոնը պնդում է, թե ցեղասպանության ճանաչումը վատ հետեւանքներ կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա, ես այդպես չեմ կարծում», - կարծիք հայտնեց դիվանագետը. - «Թուրքերն, իհարկե, մեծ աղմուկ կբարձրացնեն, ինչպես միշտ: Այդպես եղավ Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման ժամանակ: Թուրքիան հետ կանչեց դեսպանին, սառեցրեց հարաբերությունները, բողոքի ալիք սկսեց: Բայց դա տեւեց ընդամենը մի քանի շաբաթ: Չեմ կարծում, թե թուրքերը համարձակություն կունենան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու: Իսկ հայ-թուրքական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի»։
Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը շատ լավ հասկանալով` Դելվիդ Միլլերն անկեղծորեն ասաց, որ հայկական խնդիրը առաջիկայում դժվար թե լինի Բրիտանիայի կառավարության կամ խորհրդարանի օրակարգում:
«Իրականությունն այն է, որ Հայաստանը Ադրբեջան չէ, որտեղ Մեծ Բրիտանիան ֆինանսական հետաքրքրություններ ունի, ոչ էլ Վրաստան է, որն այսօր ռազմավարական նշանակություն ունի: Ցավոք, մեր երկրի միակ հետաքրքրությունն այն է, որ Հայաստանը, հետեւաբար տարածաշրջանը պատերազմի մեջ չլինի: Իսկ Թուրքիան Բրիտանիայի համար շատ կարեւոր ռազմավարական, տնտեսական ու քաղաքական գործընկեր է: Ու քանի դեռ դա այդպես է, ցավոք, ցեղասպանության խնդիրը չի քննարկվելու», - վստահեցրեց Դեյվիդ Միլլերը:
Լորդերի պալատի անդամ Լորդ Էրիկ Էյվբուրին, այն քչերից է, որ հետաքրքրված է հայկական խնդրով ու փորձում է այն լսելի դարձնել իր երկրում:
«Մեզ պետք են համառոտ եւ ամփոփ նյութեր` խորհրդարանականներին խնդրի մասին տեղեկացնելու համար: Բրիտանական պառլամենտում գործում է «Բրիտանա-հայկական խորհրդարանական խումբ», որը սակայն փոքր է: Առաջիկայում մեզ մոտ ընտրություններ են, եւ դա լավ առիթ է թեկնածուներին նամակ ուղարկելու եւ հարցնելու նրանց կարծիքը հայոց ցեղասպանության մասին: Դուք բոլորդ կարող եք մասնակցել այդ արշավին:», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Էյվբուրին։
Տարիներ առաջ Լորդ Էյվբուրին փորձել է թուրքական եւ բրիտանական խորհրդարանների միջեւ քննարկում սկսել` Հայոց ցեղասպանության եւ «Կապույտ գիրք» կոչվող պատմական փաստաթղթերի ժողովածուի մասին: Սակայն թուրք պատգամավորներից որեւէ մեկը չի արձագանքել: Արդյունքում` Լորդ Էյվբուրիի մուտքը Թուրքիա երկար ժամանակ արգելված է եղել:
«Կապույտ գրքի կամ հայերի հանդեպ վերաբերմունքը Օսմանյան Թուրքիայում 1915-16 թթ.» ժողովածուի նոր հրատարակության խմբագիրը բրիտանահայ պատմաբան, «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանն է: Նա Թուրքիայում հրատարակել է ժողովածուի թուրքերեն թարգմանությունը, ինչը մեծ հաջողություն է համարում. - «Կապույտ գիրքը Անգլիայի խորհրդարանականի կողմից հրատարակվել է 1916-ին, եւ ցույց է տալիս, որ նույնիսկ այդ ժամանակ աշխարհը տեղյակ էր հայոց ցեղասպանության խնդրից: Անգլիացիներն այս գրքի մեջ օգտագործել են ԱՄՆ-ի տրամադրած գաղտնի փաստաթղթերը, որ հիմնված են ամերիկացի դիվանագետների ու միսիոներների վկայությունների վրա: Թուրքիան հայտարարում է, թե դրանք կեղծ են, բայց այս փաստաթղթերն այսօր բաց են եւ հասանելի արխիվներում»։
Ուրբաթ օրը LSE-ում ցուցադրված Գագիկ Կարագյոզյանի «Կապույտ գիրք» ֆիլմը հենց Արա Սարաֆյանի հետազոտությունների մասին էր: Արա Սարաֆյանը հաճախ է լինում Թուրքիայում, հանդիպում գիտնականների ու պատմաբանների հետ: Ի տարբերություն Լորդ Էյվբուրիի, հայ պատմաբանը առայժմ թուրքական կառավարության հետ խնդիրներ չի ունեցել, եւ ասում է, որ այսօր հնարավոր է Թուրքիայում խոսել Հայոց ցեղասպանության մասին: Պահպանողական ուժերն, իհարկե, իրենց տեղում են, բայց թուրք հասարակությունը, նաեւ շատ պատմաբաններ պատրաստ են, եթե ոչ ընդունել, ապա գոնե քննարկել Հայոց ցեղասպանության խնդիրը: