Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Ինչպես այսօր հաղորդում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, որոշումն ընդունվել է փետրվարի 26-ին` Բարսելոնայում գործող Հայաստանի հետ բարեկամության միության անդամներ` Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Ռոսա Ֆորտունիի եւ Կատալոնիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության իրավական հարցերի գրասենյակի ղեկավար Խոսե Սամարտինի նախաձեռնությամբ:
Որոշման տեքստում , մասնավորապես, ասված է. - «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձը, որը Նամիբիայի «հերերոյի» բնաջնջումից հետո համարվում է ժամանակակից երկրորդ ցեղասպանությունը: 1915 եւ 1921 թվականների ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ տեղի են ունեցել մի շարք սպանություններ եւ ներկայիս Թուրքիայի տարածքից արտաքսումներ, հատկապես երիտթուրքերի իշխանության օրոք: Կատալոնիայի խորհրդարանը ընդունում է, որ 1915 - 1921 թվականներին հայ ժողովրդի հետ կատարված դեպքերը համարվում են իսկական ցեղասպանություն»: