Մատչելիության հղումներ

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուր են այցելել Ազգային ժողովի նախագահը եւ վարչապետը


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք այսօր այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը եւ խորհրդարանի նախագահը ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի եւ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին:

Վազգեն Սարգսյանը այսօր կդառնար 51 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG