Մատչելիության հղումներ

Օբամայի վարչակազմը Կոնգրեսի հանձնաժողովին հորդորել է չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը


Օբամայի վարչակազմը հորդորել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին չնդունել թիվ 252 բանաձեւը, որը հայերի կոտորածները բնութագրում է որպես ցեղասպանություն, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը:

Այս մասին հաղորդագրությունը տարածվեց Կոնգրեսի հանձնաժողովում բանաձեւին քննարկումներից անմիջապես առաջ։

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մայք Համմերը հայտել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոսել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Հովարդ Բերմանի հետ եւ հորդորել է նրան կասեցնել քվեարկությունը, քանի որ այն կվնասի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններին:

Այդուհանդերձ, Հովարդ Բերմանը, դիմելով հանձնաժողովի անդամներին հորդորեց կողմ քվեարկել օրինագծին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG