Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը դեռ չի պատրաստվում Հայաստան գալ


"Elect the Dead Symphony" ֆիլմ-համերգի երևանյան պրեմիերայի ազդագիրը
"Elect the Dead Symphony" ֆիլմ-համերգի երևանյան պրեմիերայի ազդագիրը

Մարտի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա նախկին «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի «Elect the Dead Symphony» ֆիլմ-համերգի երեւանյան պրեմիերան, որին Թանկյանն անձամբ ներկա չի լինի, թեեւ օրեր առաջ ցուցադրության կազմակերպիչ «Barseghyan Media Factory»-ն եւ Թանկյանի մի խումբ հայաստանցի երկրպագուներ այդ կապակցությամբ ուղերձ-խնդրանք էին հղել հայազգի հանրահայտ երաժշտին:

Սերժ Թանկյանի մենեջեր Ջորջ Տոնիկյանը փոխանցել է, որ «Սերժը խիստ զբաղված է նոր ալբոմի ձայնագրությամբ ու, ցավոք, չի կարող ներկա գտնվել «Elect The Dead Symphony»-ի երեւանյան պրեմիերային»: Երաժիշտը ներողություն է խնդրել իր հայաստանցի երկրպագուներից եւ ասել, որ «Երեւանում համերգով հանդես գալն իր ամենամեծ երազանքներից է, եւ նա կանի իրենից կախված ամենը, որպեսզի այդ երազանքը հնարավորինս արագ իրականություն դառնա»:
XS
SM
MD
LG