Մատչելիության հղումներ

Գյուլը Օբամայի հետ հեռախոսազրույցում կոչ է արել կասեցնել ցեղասպանության բանաձեւի ընդունումը


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ` կոչ անելով կասեցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Կոնգրեսում:

Ինչպես «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը հայտնել է Թուրքիայի նախագահի օգնականը, Գյուլը զանգահարել է Օբամային «երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործերին» վերաբերող հարցեր քննարկելու համար:

Թուրքական Hurriyet-ը, մինչդեռ, փոխանցում է, որ Թուրքիայի նախագահը ամերիկացի պաշտոնակցին հորդորել է օգտագործել իր ազդեցությունը` կասեցնելու համար բանաձեւի ընդունումը, եւ զգուշացրել է, թե բանաձեւի ընդունումը կվնասի ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակից երկու պետությունների հարաբերությունները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG