«Պատմական ապացույցների գերակշիռ մեծամասնությունը ցույց է տալիս, որ 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն է եղել, սակայն ձեռնարկելով խնդրի քննարկումը` ամերիկացի օրենսդիրների մեծ մասը միեւնույն ժամանակ հասկանում է, որ գրեթե մեկ դար անց տրված բնորոշումը որեւէ բարոյական օգուտ չի կարող տալ։ Նրանք աջակցում են բանաձեւին` ընդամենը միավորներ հավաքելու համար բավականին լավ կազմակերպված ամերիկահայ լոբբիստական խմբերի շրջանում`քաջ գիտակցելով, որ Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակից Թուրքիայի կողմից գործադրված ճնշումները անպայմանորեն խափանելու են բանաձեւի ընդունումը Պալատի լիագումար նիստում», - ընդգծում է փորձագետը։
Հոդվածագրի համոզմամբ` խնդրին ցինիզմով են մոտենում ոչ միայն ամերիկացի օրենսդիրները, այլեւ հայերն ու թուրքերը. - «Հայերի համար ցեղասպանության հարցը հսկայական նշանակություն ունի, Եվրոպայում ապրող հայերն անգամ աջակցում էին ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենսդրական նախաձեռնություններին։ Այդուամենայնիվ, դեռեւս 2007 թվականին Երեւանի պետական համալսարանը պատվավոր կոչման արժանացրեց Հոլոքոսթի փաստը ժխտող թիվ մեկ անձնավորությանը` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին»։
Անդրադառնալով Թուրքիային` հոդվածագիրը նկատում է. - «Կարելի էր կարծել, որ թուրքերը զգուշավորությամբ կմոտենան ցեղասպանություն բառի օգտագործմանը, սակայն իրականում աջ ու ձախ են նետում այդ մեղադրանքը։ Մի երկրում, որտեղ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանություն կոչելու համար մարդուն կարող են ազատազրկման դատապարտել, խորհրդարանի խոսնակը ցեղասպանություն է կոչում 1992-ին` Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայերի կողմից 400 ադրբեջանցիների սպանությունը»։
«Հայերը, թուրքերն ու Միացյալ Նահանգները արժեզրկում են ցեղասպանություն բառի իմաստը` քաղաքականացնելով այն», - պնդում է հոդվածագիրը: Մինչդեռ Միացյալ Նահանգները, ըստ նրա, կարող է եւ պետք է դրա փոխարեն աջակցի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, որը «նշանակալից փոփոխություններ կմտցնի հայերի կյանքում եւ վերջ կտա նրանց տնտեսական մեկուսացմանը»։ «Ավելի լավ կլինի, եթե ամերիկացի օրենսդիրները իրենց իշխանությունն օգտագործեին` ներկայիս տարաձայնությունները հարթելու, ոչ թե անցյալի խնդիրները վեր հանելու նպատակով», - եզրափակում է The Washington Post-ի հոդվածագիրը։
The New York Times-ը ներկայացնում է բրիտանացի լրագրող Քրիսթոֆեր դե Բելեգի նորընծա գիրքը՝ նվիրված 1915-ին տեղի ունեցած իրադարձություններին։ Հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում նախ այն փաստի վրա, որ գրքի հեղինակը տարիներ առաջ նույն The New York Times-ում հրապարակած հոդվածում պնդել է, թե «1915-ին շուրջ կես միլիոն հայեր Օսմանյան Թուրքիայում տեղահանվել ու կոտորվել են»։ Այն բանից հետո, երբ մի շարք հեղինակավոր պատմաբաններ ու փորձագետներ քննադատել են նրա հոդվածն ու պնդել, որ 1915-ին տեղի է ունեցել ցեղասպանություն, որտեղ շուրջ երեք անգամ ավելի շատ մարդ է սպանվել, լրագրողը որոշել է անձամբ բացահայտել ճմարտությունը։ Սեփական ուսումասիրությունները կատարելու համար նա մեկնել է Վարտո` քաղաք, որ գտնվում է Թուրքիայի հարավ-արեւելքում, Ստամբուլից բավականին հեռու։ «Ժամանակին այստեղ հազարավոր հայեր էին ապրում, եւ նրանց եկեղեցիների փլատակները առկա են մինչ օրս: Որտե՞ղ են այդ մարդիկ, ի՞նչ է պատահել քաղաքի հայ բնակչության հետ», - հարցնում է լրագրողն ու մաս առ մաս ներկայացնում հայերի մեղադրանքները, ինչպես նաեւ հանդիմանում թուրք պատմաբաններին, որոնք, իր իսկ բնորոշմամբ, սրբագրել են սեփական երկրի պատմությունը։
Թուրքական Zaman-ը, մեջբերելով սեփական դիվանագիտական աղբյուրները, գրում է. - «Անկարան մեծ հույսեր չի փայփայում, թե նախագահ Օբաման կմիջամտի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի քննարկմանը, քանի որ ԱՄՆ-ի նախագահը այժմ կանգնած է բազմաթիվ կենսական նշանակություն ունեցող ներքաղաքական խնդիրների լուծման առջեւ եւ չէր ցանկանա հավելյալ քննադատության արժանանալ ամերիկահայ համայնքի կողմից»։ «Անկարան շարունակաբար բացատրել է Վաշինգտոնին, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի սկսել ամերիկյան կողմի ճնշումների արդյունքում, եւ որ այդ ճնշումները որեւէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ», - ընդգծել է թուրք դիվանագետը։
Թուրքական Hurriyet-ը տեղեկացնում է, թե վարչապետ Ռեջեփ Էրդողանը ապրիլի 11-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ: Թեեւ պաշտոնապես այցի նպատակը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից հրավիրված` միջուկային անվտանգությանը նվիրված խորհրդաժողովն է, այդուամենայնիվ, փորձագետների համոզմամբ, հանդիպումներում գերակայելու են «Ապրիլի 24»-ին նվիրված քննարկումները։ «Թուրքիայում շատերն են հավատում, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության կարժանացնի ցեղասպանության շուրջ բանաձեւը, միեւնույն ժամանակ, պաշտոնյաներն ու փորձագետները համոզված են, որ փաստաթուղթը հավանության չի արժանանա Պալատի լիագումար նիստում», - գրում է Hurriyet-ն ու մեջբերում թուրք փորձագետ, պրոֆեսոր Հասան Քյոնի խոսքերը. - «Միացյալ Նահանգները կգործի իր ռազմավական շահերին համապատասխան. խաղադրույքները շատ բարձր են, Վաշինգտոնը Թուրքիայի կարիքն ունի Իրաքում, Աֆղանստանում եւ Իրանում»։
Թեեւ պաշտոնյաները եւս համակարծիք են, որ փաստաթուղթը ի վերջո չի ընդունվի, այդուամենայնիվ, Hurriyet-ի հաղորդմամբ, նրանք ակնկալում են առավել լուրջ ճնշումներ Վաշինգտոնի կողմից` հայ - թուրքական արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ։ Թուրք փորձագետների համոզմամբ, էրդողանը Օբամայի հետ հադիպման ըթնացքում փորձելու է ժամանակ շահել այս առնչությամբ` մինչեւ 2011-ին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունները «Կարծում եմ` փակ դռների ետեւում Թուրքիայի ղեկավարները Միացյալ Նահանգներին կփոխանցեն հետեւյալ ուղերձը. - «Մենք հավատարիմ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն Հայաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում առկա հասարակական կարծիքը մեզ թույլ չի տալիս առաջ շարժվել, հավատացեք մեզ եւ թույլ տվեք հարցին մոտենալ հաջորդ տարի` Թուրքիայում նախատեսված համապետական ընտրություններից հետո», - Hurriyet-ին ասել է փորձագետ, պրոֆեսոր Մուսթաֆա Այդընը։