Խոսքը վերաբերում է մարտիմեկյան իրադարձություններից օրեր առաջ Հայաստանի զինված ուժերը հատուկ պատրաստվածության բերելու մասին 0038 գաղտնի հրամանին, որի մի քանի կետեր հրապարակվել են մամուլում:
Ըստ փաստաբանի, հիշյալ հրամանով Զինված ուժերը օգտագործվել են ոչ թե Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունների կատարման, այլ՝ Սահմանադրությամբ արգելված քաղաքական նպատակներով:
Միքայել Հարությունյանի հրամանի մամուլում հրապարակված քաղվածքից կարելի է եզրակացնել, որ 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից 4 օր անց Զինված ուժերի ողջ անձնակազմին հրահանգվել է տեղափոխել զորանոցային վիճակի, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ ստեղծվել է «Կայազորի պետի վարչակազմ» անվանմամբ նոր կառույց։ Ընդդիմադիր մամուլի հրապարակումների համաձայն, այդ կառույցը նշված ժամանակաշրջանում ապահովել է մարտի 1-ին զինված ուժերը Երեւան տեղափոխելու եւ դրանց հետագա կառավարման հետ կապված գործընթացները։
Փաստաբան Վահե Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայակոչեց Սահմանադրության եւ պաշտպանության մասին օրենքի համապատասխան դրույթները, որոնք արգելում են բանակը ներգրավել քաղաքական գործընթացներում։
«Տվյալ դեպքում, ըստ մեզ, վարչապետը, որպես վերադաս մարմին կարող է տվյալ հրամանը ճանաչել որպես օրենքին հակասող ակտ։ Բնականաբար, դրանից հետո իրենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն», - ասում է փաստաբանը, իսկ եթե կառավարության ղեկավարը մերժի դիմումը, կամ թողնի անպատասխան` դատարան կդիմեն։
Դիմումը կառավարությունում մուտքագրված է, պատասխանը պետք է ստացվի դիմումի մուտքագրումից հետո մեկամսյա ժամկետում: Կառավարության լրատվական ծառայությունում դժվարացան պատասխանել, թե դիմումին այս պահի դրությամբ ի՞նչ ընթացք է տրվել։