Մատչելիության հղումներ

Եգիպտական «ԱՐՏՈԿ» խումբը ներդրումային ծրագրեր է իրականացնելու Հայաստանում


Եգիպտական «ԱՐՏՈԿ» խումբը, որը հայտնի է Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Ամերիկայում եւ Ասիայի զարգացող շուկաներում իր բազմապրոֆիլ ներդրումային ծրագրերով, մտադիր է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում:

Խմբի նախագահ Մոհամեդ Շաֆիկ Գաբրին այսօր ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Մոհամեդ Շաֆիկ Գաբրին հայաստանյան շուկան օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից համարել է գրավիչ: Նա ներկայացրել է ներդրումային այն առաջարկությունները, որոնք Խումբը ցանկություն ունի կյանքի կոչել այստեղ:

Նախագահը նշել է, որ Հայաստանը խրախուսում է երկրի տնտեսությունում կատարվող օտարերկրյա ներդրումները եւ շահագրգիռ է բարեկամ Եգիպտոսի հետ խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում եւ տնտեսական բնագավառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG