Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Իսպանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրամիությունում նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի կայքէջի հաղորդագրության համաձայն, Մորատինոսի հետ զրույցում Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ համագործակցության ու քաղաքական երկխոսության ներկա մակարդակը եւ շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին ցուցաբերվող ֆինանսատնտեսական օժանդակության եւ խորհրդատվական աջակցության համար:

Միգել Անխել Մորատինոսը համոզմունք է հայտնել, որ բարձր մակարդակով փոխադարձ այցերը նոր էջ են բացում Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում։

Նախագահ Սարգսյանն ու արտգործնախարար Մորատինոսը քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG