Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վոլոդիմիր Լիտվինը այսօր հայտարարել է վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած իշխող կոալիցիայի փլուզման մասին:
«Չորս խմբակցությունների ղեկավարները հաստատեցին, որ կոալիցիան այլեւս գոյություն չունի», - ասել է Լիտվինը:
Այդուհանդերձ, Տիմոշենկոն, ով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտություն է կրել Վիկտոր Յանուկովիչից, շարունակում է պաշտոնավարել որպես վարչապետ:
Տիմոշենկոյին պաշտոնանկ անելու համար խորհրդարանը պետք է պաշտոնապես հայտարարի կոալիցիայի փլուզման մասին եւ անվստահություն հայտնի վարչապետին, ինչից հետո կարող է սկսվել նոր կոալիցիայի ձեւավորումը:
Տիմոշենկոյի վստահության հարցով քվեարկությունը Գերագույն ռադայում նշանակված է վաղը: