Մատչելիության հղումներ

Տավուշի սահմանային դիրքերում հայաստանցի զինծառայող է սպանվել


Երկուշաբթի օրը Տավուշի մարզի սահմանային դիրքերում Հայաստանի զինված ուժերի զինծառայող է սպանվել, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը»:

«Ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում թիվ 21127 զորամասի գնդացրային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Ոսկանյանը (ծնված 1981 թվականին) հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային գնդակային վիրավորում», - ասված է հաղորդագրությունում:

Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG