Մատչելիության հղումներ

Արտակ Շաբոյանը նշանակվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Արտակ Շաբոյանը նշանակվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` 5 տարի ժամկետով:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են փետրվարի վերջին` իր դիմումի համաձայն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը, Հարությունյանը դիմում էր ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG