Մատչելիության հղումներ

Վերին Լարսի անցակետը վերաբացվեց


Այսօր վաղ առավոտյան վերաբացվել է Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006-ի հուլիսից: Այդ մասին հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:

«Դարյալի անցակետը, որը փակ էր մի քանի տարի, այսօր պաշտոնապես բացվել է», - լրագրողներին ասել է տեղի ոստիկանության պետ Գեորգի Գեգեչկորին:

Աղբյուրը նշում է, որ թեեւ անցակետը երկու կողմից էլ բացվել է, Վրաստանի ժամանակով կեսօրվա դրությամբ դեռ որեւէ մեքենա սահմանը չէր հատել, քանի որ երկու երկրների քաղաքացիներից էլ մյուս երկիր այցելելու համար վիզա է պահանջվում:

Անցակետի վերաբացումը հատկապես շահեկան է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի համար, քանի որ մինչեւ փակվելը այն օգտագործվում էր նաեւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար: Անցակետի փակումից ի վեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները իրականացվում են Փոթի - Նովոռոսիյսկ ճանապարհով:

Ռուսաստանը փակել էր անցակետը 2006 թվականին, երբ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունները սրվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG