«1920-40-ական թվականներին ստեղծված այս նկարները բերվել են տարբեր աշխարհահռչակ թանգարաններից ու անձնական հավաքածուներից, դրանք արտացոլում են տարբեր ոճեր, որոնցով տարվել է Գորկին` ռեալիզմ, սյուռեալիզմ, աբստրակցիոնիզմ։ Նրա ոճը, գույները, ձեռագիրը խիստ կապված են կյանքի ու ապրումների հետ եւ փոփոխվել են տարիների ընթացքում», - ասում է ցուցահանդեսի համակարգող Մեթյու Գեյլը:
Նկարների ընտրությունը կատարվել է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում։ Գեյլի փոխանցմամբ, ցուցահանդեսի տրամաբանությունը թույլ են տալիս ավելի մանրամասնորեն ծանոթանալ Գորկու ուշ շրջանի ստեղծագործություններին: Եւ դա նպատակային է, քանի որ Գորկին շարունակաբար վերամշակել իր իսկ աշխատանքները:
Այստեղ են նաեւ հանրահայտ «Նկարիչը եւ նրա մայրը» կտավի երկու տարբերակները, որ հատկապես հայտնի են Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմից:
Ցուցահանդեսի համակարգողը շեշտում է, որ այս կարգի ցուցահանդես կազմակերպելը դժվար է ու ծախսատար: Այն երեք կառույցների` Ֆիլադելֆիայի արվեստի, Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանների ու Tate Modern-ի համագործակցության արդյունքն է: Հիմնական հովանավորը Terra ամերիկյան արվեստի հիմնադրամն է, սակայն աջակցել են նաեւ հայ բարերարներ ու հիմնադրամներ` Վաչե եւ Թամար Մանուկյանները, Գալուստ Գյուլբենկյան, Բենլյան ու Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամները, Լարի Գագոսյանը, Արմեն եւ Նունե Սարգսյանները:
«Ես եւ իմ երկու բարեկամները` Լարի Գագոսյանն ու Վաչե Մանուկյանը ներդրում ունենք այս ցուցահանդեսի մեջ թե՛ ֆինանսական, թե՛ նաեւ գաղափարական: Սա պատմական ցուցահանդես է, քանի որ ծագումով հայ որեւէ նկարիչ այս մասշտաբի ցուցահանդես չի ունեցել եվրոպական մայրաքաղաքներում», - ասում է Արմեն Սարգսյանը:
Արշիլ Գորկին տեսել է Հայոց ցեղասպանությունը, մոր սովամահ լինելը, կարողացել է գտնել հորն ու հաստատվել Միացյալ Նահանգներում եւ հասել որոշակի հաջողությունների կյանքի վերջին տարիների ընթացքում, բայց այդպես էլ չի հաշտվել Արեւմուտքի բարքերի հետ։ Ընտանեկան դժվարությունները, քաղցկեղը, նրան նկարելու կարողությունից զրկած ավտովթարը, հոր մահը Գորկուն հասցրել են ինքնասպանության 1948-ին: Ցեղասպանության հիշողությունը շարունակաբար շեշտվում է ցուցահանդեսի ընթացքում: Այս մասին բավական մանրամասնորեն խոսվել է նաեւ մամուլում: Ցուցահանդեսին անդրադարձել են բոլոր խոշոր բրիտանական պարբերականները:
Արշիլ Գորկու լոնդոնյան ցուցահանդեսի համակարգող Մեթյու Գեյլի համար սակայն, ամենակարեւորը մասնագետների կարծիքն է. - «Ես հատկապես ոգեւորված եմ նկարիչների արձագանքով, որ Գորկիի արվեստը այսօր էլ նրանց համար կարեւոր է եւ ազդեցություն ունի նրանց ստեղծագործությունների վրա: Ինձ համար սա ամենակարեւորն է»։
Մեթյու Գեյլը հավաստիացնում է, որ թուրքական կողմից որեւէ բողոք կամ դժգոհություն չի եղել, սակայն չի բացառում, որ նման մասշտաբի իրադարձությունը կարող է քաղաքական հետեւանքներ ունենա։
120 նկարները անցած հոկտեմբերից հունվարի 10-ը ցուցադրվել են Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանում, Լոնդոնից դրանք կտեղափոխվեն Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ կցուցադրվեն հունիսի 6-ից սեպտեմբերի 20-ը: Իսկ մինչ այդ՝ Tate-ում կլինեն նաեւ Գորկուն նվիրված հանդիպումներ, այդ թվում` Ատոմ Էգոյանի հետ հանդիպում ապրիլի 21-ին: